Հրազդանի դատարանից 37-ամյա տղամարդը փախուստի է դիմել` նետվելով պատուհանից

37-ամյա տղամարդուն հայտնաբերելուց հետո կտեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հրազդանի դատարանից մեղադրյալը փախուստի է դիմել` նետվելով պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Սպիտակ տանը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի եղբոր՝ Ռոբերտի հրաժեշտի արարողությունը. տեսանյութ

«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բնակիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։ Նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը կալանքը խափանման միջոց կիրառեր»,–գրում է կայքը։

Ըստ տեղեկության` դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո հրապարակում է որոշումը։ Որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ Էդգար Ա․-ն իրեն նետում է պատուհանից և դիմում փախուստի։

Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Բեռլինի օդանավակայան

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Փախուստի դիմածին հայտնաբերելուց հետո պետք է տեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։