Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ

Դատելով Twitter –ում հրապարակված լուսանկարներից՝ կործանված ինքնաթիռը մասնատվել է ու հրդեհվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. South West Aviation ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել է Սուդանի հարավային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։

Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Ջուբայի մոտակայքում՝ Կեմիրու լեռան գագաթի շրջանում։ Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը ֆերմայի վրա է ընկել, այնտեղ կարող են զոհեր լինել։ Դատելով Twitter –ում հրապարակված լուսանկարներից՝ ինքնաթիռը մասնատվել ու հրդեհվել է։

Ջուբայի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Բայց զոհվածների մասին հստակ տվյալներ դեռ չկան։

Ականատեսները գործակալությանը ասել են, որ արտակարգ ծառայությունները մի տուժածի հիվանդանոց են տեղափոխել, վեց մարդու դի է հայտնաբերվել։  

«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ