Համեղ և օգտակար ճագարի միս` սահմանամերձ Այգեպարից. նոր նախագիծը կփոխի գյուղի կյանքը

Ճագարի միս Հայաստանում վաղուց են արտադրում։ Երկրում հերթական մեծ արտադրությունը կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարում։
Sputnik

Թշնամու կրակի տակ ապրող գյուղը չունի ազատ հող. այն գրեթե ամբողջությամբ մնացել է թշնամու կրակի տակ։ Ճագարաբուծությունը գյուղատնտեսական աշխատանքի լավ այլընտրանք կդառնա բնակիչների համար։ Իսկ հարևան գյուղերից կմատակարարվեն կերային խոտեր, որոնք ևս տեղացիների համար եկամուտ կստեղծեն։

Ուշագրավ է, որ արտադրությունը չի լինելու խոշոր մի ներդրողի սեփականություն. այն կբացվի բարեգործական միջոցներով, ապա աստիճանաբար կփոխանցվի ֆերմայում աշխատող գյուղացիներին։

«Փարոս» հիմնադրամի նախաձենած ծրագիրն իրականացնում է ճագարաբույծ Դավիթ Դավթյանը, որն իր ֆերման Երևանից կտեղափոխի Այգեպար։