ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Պայթյունը գրանցվել է Բատովի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով 10-հարկանի շենքի երրորդից հինգերորդ հարկերում փլուզումներ են եղել։
Մահացածների ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Պայթյունի հանգամանքները պարզվում են։