Թուրքիան 320 մլրդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել Սև ծովում. Էրդողան

Թուրքիայի նախագահն ասել է, որ իշխանությունը ծրագրում է երկիրն ապահովել սեփական գազով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 320 մլրդ խմ բնական գազ է հայտնաբերել Սև ծովում։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Թուրքիան բնական գազ է հայտնաբերել Սև ծովի «Տունա-1» գոտում», - ասել է Էրդողանը:

Սա հայտնաբերված ամենախոշոր պաշարն է երկրի պատմության մեջ։ Նրա խոսքով ՝ իշխանությունը ծրագրում է սեփական բնական գազն օգտագործել մինչև 2023 թվականը։

Թուրքիան կկասեցնի ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները. պատճառը համաձայնագիրն է

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Միջերկրական ծովում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կենսական նշանակություն ունեն արտաքին Էներգակախվածությունը վերացնելու համար:

Ինչ կարևոր դերակատարություն ունի Հայաստանը Թուրքիայի նկրտումները զսպելու գործում

Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում թուրք-հունական հարաբերությունները կրկին սրվել են։ Թուրքիան հայտարարել է, որ իր Oruç Reis նավը հետազոտություններ է սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է իր տնտեսական գոտին: Սեյսմիկ հետախուզման մասին տեղեկությունից կարճ ժամանակ հայտարարվեց, որ Հունաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել: Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նաև, որ իր երկիրը կշարունակի սեյսմիկ հետազոտությունը և անպատասխան չի թողնի թուրքական նավերի վրա ցանկացած հարձակում:

Նոր լարում. թուրքական հորատանավը սեյսմիկ հետազոտություններ է անելու Կիպրոսի ծանծաղուտում