Մոսկվա-Երևան չվերթի ժամի փոփոխություն է տեղի ունեցել

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սպասվող չվերթի նոր ժամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնում է, որ փոփոխվել է Մոսկվա-Երևան չվերթերից մեկի ժամը։

Սահմանափակումների թուլացում․ առաջիկայում էլ ի՞նչ կփոխվի սրճարանների և ռեստորանների համար

«Օգոստոսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Nord Star ընկերության Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը՝ 11։00-ին, նախապես հայտարարված 18։30-ի փոխարեն»,–ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից նոր չարտերային չվերթեր են նախապատրաստվում դեպի Երևան։ Դրանք նախատեսված է իրականացնել կկայանան օգոստոսի 23-ին և 24–ին ( «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Չվերթերն իրականացնում է Nord Star ավիաընկերությունը։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրներ փակեցին օդային և ցամաքային սահմանները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դեռ մարտին Հայաստանը ևս փակեց սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն այս ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (այդ թվում` Ռուսաստանից) մի քանի տասնյակ չվերթեր են կայացել, որոնք հայրենիք են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին։

ՀՀ մի խումբ քաղաքացիներ ապօրինի հատել են Վրաստանի սահմանը. տեսանյութ