ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Լուրը հայտնում է Araratnews.am-ը։
«Մեր տեղեկություններով` Բաղդասարովը մինչ մահը գտնվել է կոմայի մեջ»,– գրում է կայքը:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք` Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատերն էր։ Ընկերությունը սնանկացավ 2013 թվականին։
Գործարարը ծնվել էր 1959 թվականին։