ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վալենտինա Լեգկոստուպովայի ընկեր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ֆելիքս Ծարիկատին երգչուհուն մահվան մեջ մեղադրել է նրա երրորդ ամուսնուն՝ Յուրի Ֆիրսոսվին։ Լեգկոստուպովայի հուղարկավորության ժամանակ «Առաջին ալիքի» հետ զրույցում նա ասել է, որ Ֆիրսորը «չգիտես որտեղից հայտնված» մարդ է։
«Լեգկոստուպովա միշտ երջանիկ է եղել։ Նրան սիրել է և՛ առաջին ամուսինը, և՛ երկրորդը... Իսկ նա որտեղի՞ց է հայտնվել։ Ո՛չ կին է, ո՛չ տղամարդ, անհասկանալի է, թե ինչ տեսակ մարդ է», - ասել է Ծարիկատին։
Նա խոսքով` Ֆիրսովան մեղավոր Լեգկոստուպովայի ողբերգական մահվան համար։
Երգչուհի Վալենտինա Լեգկոստուպովան մահացել է նախորդ շաբաթ։ Դրանից մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ նրան գլխի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա թմրանյութերի ազդեցությունից բուժող կլինիկայում է հայտնվել՝ ոչ սթափ վիճակում, ձեռքերին ու ոտքերին արյունազեղ ուռուցքներով։ Նրան վիրահատել են, որից հետո կինը կոմայի մեջ է ընկել։
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ոստիկանները ձերբակալել ու հարցաքննել են երգչուհուն ամուսնուն։ Քննությունը ենթադրում է, որ Լեգկոստուպովան իր բնակարանում ընկնելուց հետո է վնասվածքներ ստացել։