Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, ապա բախվել ծառին. կան տուժածներ

Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 21-ին, ժամը 00։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Հերթապահությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) և բախվել ծառին:

Փրկարարները Հարութ Մ․-ին (ծնված 1998 թ), Մարտին Ա․-ին (ծնված 1998 թ․) և Նարեկ Մ․-ին (ծնված 1997 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Քաղաքացիները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։