Արոնյանն ու Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեցին շախմատի առցանց օլիմպիադիան

Հայաստանի հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց։

Հայ շախմատիստները 4:2 հաշվով պարտության մատնեցին Ռումինիայի թիմին։

Հայաստանի հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Հրանտ Մելքումյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց։

Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղերում հանդես կգա նոր մարզաշապիկով. լուսանկար

Այսօր առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ են մտել 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ նույն խմբում է:

Յուրաքանչյուր խմբի հաղթողները կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգրերի համար կմրցեն այն թիմերը, որոնք կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը:

Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում են 163 թիմեր: