Փլուզում Մրգաշատ գյուղում. փլատակների տակ մնացած 32-ամյա տղամարդը մահացել է

1988 թվականին ծնված քաղաքացին մահացել է նկուղում, երբ շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է։
Sputnik

ԵՐԵՎԱն, 21 օգոստոսի - Sputnik. Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական փլուզում Երևանում. 2 մարդ մահացել է

Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փլուզում Շիրակի մարզում. հողաշերտի տակ անասուններ են մնացել

«Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, որը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։