Անձրևները սկսվում են, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Ըստ ԱԻՆ կանխատեսումների տեղումները հիմնականում կգրանցվեն հանրապետության հյուսիսային շրջաններում և երեկոյան ժամերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի- Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 21-ի երեկոյան Հայաստանի հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Անձրևները սկսվում են, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +34-ից +36, երեկոյան՝ +28-ից +30 աստիճանի սահմանում:

Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի․ ինչի պետք է անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»