ԱԴԾ աշխատակիցները Նիժնի Նովգորոդում ձերբակալել են ահաբեկիչների հովանավորի․ տեսանյութ

Անվտանգության դաշնային ծառայության վարչության տվյալներով՝ Մերձավոր Արևելքից եկած քաղաքացին էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով բազմիցս գումար է փոխանցել Աֆղանստանի տարածքում գտնվող ահաբեկչական կազմակերպություններին։
Sputnik

Նիժնի Նովգորոդում ձերբակալել են Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ։ Նրանց առաջնորդը կասկածվում է Ռուսաստանում (ինչպես նաև մի շարք երկրներում) արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման մեջ։

ԱԴԾ–ն ձերբակալել է ահաբեկիչների, որոնք ուժայինների սպանություն էին ծրագրում

Հատուկ ծառայությունները պարզել են, որ ձերբակալվածները մի քանի անգամ էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով գումար են ուղարկել Աֆղանստանում գնվող ահաբեկչական կազմակերպության անդամներին։ 

Ինչպես են վերացրել «Իսլամական պետության» առաջնորդին. տեսանյութ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի ՌՕ 205.1 հոդվածով՝ «Աջակցություն ահաբեկչական գործունեությանը»։