Թուրքիայի հանգստավայրերից մեկում սպանել են հայտնի «օրենքով գող» Լոտու Գուլիին

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Խան Ախմեդլինսկի մականունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը՝ հայտնի Լոտու Գուլի մականունով, սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի ռեստորաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բաքվի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով

«Լոտու Գուլին սպանվել է ատրճանակի կրակոցից, տղամարդու կողմից, որը նրա հետ միասին ընթրում էր Անթալիայի ռեստորաններից մեկում։ Սպանվել է գլխին արձակված կրակոցից։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ մարդասպանը լքել է հանցանքի վայրը, բայց նրան հաջողվել է ձերբակալել Դենիզլի քաղաք տանող ճանապարհին։

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ

Աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ձերբակալվածը քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Խան Ախմեդլինսկի մականունով։ Նա սպանվածի մերձավոր շրջապատից էր։

Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն