Օդի ջերմաստիճանը մե՛կ կբարձրանա, մե՛կ կիջնի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության տարածքում անձրևները միայն մեկ օրով կհեռանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մինչև 2018-ը Հայաստանը ՌԴ–ից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օգնություն

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմոտ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը՝ կնվազի 11-13 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը մե՛կ կբարձրանա, մե՛կ կիջնի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում օգոստոսի 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմը սկսվելու ժամանակ

Մայրաքաղաքում օգոստոսի 20–ի գիշերը կգրանցվի +18...+20 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 33-35 աստիճան տաքություն։