Մահվան ևս 5 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է

Վերջին մեկ օրում կորոնովիրուսը երեք մարդու կյանք է խլել, ևս երկուսն էլ վարակված են եղել կորոնավիրոսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42319–ի, համավարակի ընթացքում արդեն 836 մարդ է մահացել։