ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Կոտայքի մարզում, կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Այսօր, ժամը 18:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
«Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, իմ տեղեկություններով շտապօգնության մեքենան փորձել է շրջանցել փողոցում առկա խոչընդոտը»,–ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով`շտապօգնության մեքենան կորոնավիրուսով վարակված 2 հիվանդի, բուժվելուց հետո պետք է տեղափոխեր տուն։ Վարակվածներից մեկին շտապօգնության մեքենայից իջեցրել են Աբովյան քաղաք, իսկ մյուսին պետք է տանեին Տավուշի մարզ։
Տավուշի մարզում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. երեխաները հոսպիտալացվել են
«Վթարից հետո, կորոնավիրուսով վարակվածը նորից տեղափոխվել է հիվանդանոց `հետազոտության, եթե ամեն ինչ լավ լինի, նոր միայն կտեղափոխեն Տավուշ»,–նշեց նա։
Ստեփանյանի խոսքով`շտապօգնության անձնակազմից ոչ ոք չի տուժել։