Չարենցավանում երկաթգծից 120 մետր ռելս են գողացել. մեկ անձ կալանավորվել է

Պարզվել է` բանվորների օգնությամբ ռելսերը բեռնատարով տեղափոխել են Հոկտեմբերյան ու վաճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա

Ոստիկանության հաղորդմամբ՝ անգամ ընկերության աշխատակիցները գլխի չեն ընկել, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ե՞րբ և օրվա ո՞ր ժամին կարող է կատարվել գողությունը:

«Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Գողոնը հայտնաբերվել է և ի պահ հանձնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը. մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել