Երևանում 10 և 13 տարեկան տղաների են վրաերթի ենթարկել

Անչափահասներից մեկին վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուսին` «Ռենջ Ռովերի» վարորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Երևանում վրաերթի երկու դեպք է գրանցվել, որոնց հետևանքով 10 և 13 տարեկան տղաներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նորք Մարաշում կրակոցներ են հնչել․ մեկ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

Նշվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 15.05-ին, Երևանի Չեխովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է

Նույն օրը, ժամը 22.45-ին, Երևանի Սուրենյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը ևս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ