ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երեկ` օգոստոսի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 16-ի շրջանում, պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–ասացին ոստիկանությունից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երեխաներին փայտով հարվածած տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։
Իջևանի ԲԿ–ից էլ հայտնեցին, որ երկու տղաներին էլ տեղափոխել են Երևան` «Արաբկիր» ԲԿ։