ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ում օրերս հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով։ Լուրը տեղադրվել է բուժկենտրոնի Facebook սոցցանցի էջում։
«22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի և որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, տոմոգրաֆիա, ինչպես նաև ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն: Ախտորոշվել է աջ ձվարանի գիգանտ կիստա, որը տեղակայված է եղել փոքր կոնքի խոռոչում և հասնել մինչև ստամոքս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կիստայի մեջ 20 լիտր հեղուկ է եղել։ Կիստայի չափերը և որովայնի մեծությունը համեմատելի է 40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ և անվտանգ կյանքի ու մայրանալու համար: Վիրահատությունն անցել է հարթ, հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները: Աղջիկը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների և առողջական խնդիրների: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել
Ի դեպ, բարդ վիրահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: