Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է. ՀՀ երրորդ նախագահ

Սերժ Սարգսյանը համոզված է, որ մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չափազանց վտանգավոր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմը սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք, կա՛մ փակուղի է մտել, կա՛մ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում` դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց այսօր` պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է արտակարգ դրության ժամանակ ասուլիս հրավիրել, քանի որ նա ճիշտ հակառակն էր ասել։

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը

«Ապրիլյան քառօրյան շաղկապված է նաև մեր արտաքին քաղաքականության հետ, ուստի իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են։ Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»,–ասաց Սարգսյանը։

Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի. Սերժ Սարգսյանը` ամաչելու մասին

Նրա խոսքով` յուրաքանչյուր մարտական գործողություն` լինի երկար, թե կարճ, ճիշտ ուսումնասիրելու կարիք ունի։ Սարգսյանը նշեց` նույնիսկ զորավարժություններից հետո կազմվում է թերությունների և անելիքների ցանկ, որպեսզի հաջորդին ավելի պատրաստ լինեն։

Սարգսյանն ասաց` սա է այսօրվա իր ասուլիսի պատճառը, բացի այդ, նա այնքան էլ վստահ չէ, որ մոտ ապագայում արտակարգ դրությունն ավարտվելու է։

Ինչո՞ւ 2016թ-ին չկրակեց «Իսկանեդերը». Սարգսյանը մեկնաբանել է ամենաքննարկվող հարցերից մեկը