Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

ՀԱՊԿ հավաքական ուժերը «էշելոն-2020» հատուկ զորավարժությունների առաջին փուլի ընթացքում ձեռնամուխ են եղել  թիկունքային շրջանի ծավալմանը: Զորավարժություններին մասնակցում են նաև  հայ զինծառայողները։
Sputnik

Աստրախանի մարզի Կապուստին Յար զինափորձարանում ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի՝ «էշելոն-2020»-ի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով հատուկ վարժանքի առաջին փուլի ընթացքում մասնագետները սկսել են թիկունքային շրջանի ծավալումը: Մանրամասները հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների մասնագետները փոխգործակցելով Հարավային ռազմական շրջանի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների հետ, դաշտային պայմաններում կատարել են զինամթերքի ծախսի համալրման նորմատիվները սպասման շրջանում, զանգվածային լիցքավորման ծավալման նորմատիվները՝ երթի ընթացքում վառելիքի ծախսի համալրման, բաղնիք-լվացքատան կոմբինատի ծավալումը՝ ППП-60 դաշտային լվացքատան և ППБ-32 շարժական դաշտային բաղնիքի, ինչպես նաև շարժական հացի գործարանի կիրառմամբ: Բացի այդ, զինծառայողները տեղակայել են վառելանյութի դաշտային պահեստը(ПСГ-600) և սկսել են վառելանյութով լիցքավորել տրանսպորտը:

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

Հարավային ռազմական շրջանի առանձին նորոգման-տարհանման գնդի ստորաբաժանումների հետ ծավալել են ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման և վերականգնման համալիր փուլ:

Բացի այդ, սննդամթերքի հումքի, ինչպես նաև կենդանական ու բուսական ծագման սննդամթերքի անվտանգության և որակի օպերատիվ հաստատումն իրականացնելու համար նյութատեխնիկական ապահովման մասնագետները աշխատանքի պատրաստ վիճակի են բերել շարժական դաշտային անասնաբուժական-սանիտարական լաբորատորիան։

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

Հարավային ռազմական շրջանի զորքերի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովի ղեկավարությամբ զորավարժությանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների զորակազմերը և ՀԱՊԿ Միացյալ  շտաբի օպերատիվ խումբը:

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

Զորավարժությունը կտևի մինչև օգոստոսի 20-ը, ներգրավված են մոտ հազար զինծառայող և գրեթե 250 միավոր տեխնիկա։