Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը

Համայնքի բնակիչների բողոքի պատճառը Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջացած վնասն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի Գեղամասար խորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Facebook-յան իր էջում հայտնում է ակտիվիստ Սևակ Խաչատրյանը։

Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը

«Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խորացված համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7–ին փակել էին Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը»,–գրել է նա։

Պատճառը Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջացած  քիմիական տարրերով հարուստ փոշու ամպն է, որը հասնում է շրջակա բնակավայրեր։

Ըստ բնակիչների` աղտոտվում է  նաև խմելու ու ոռոգման ջրերը։

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

Հիշեցնենք, որ 2018թ.–ին ևս բողոքի ակցիաներ են եղել Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված։ Հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերություն հայտնել էր, որ ստիպված է ժամանակավորապես դադարեցնել Սոթքի հանքում և ոսկու կորզման ֆաբրիկայում աշխատանքները։

Պատճառը մի խումբ մարդիկ են, ովքեր մայիսի 22-ից մինչև այսօր փակել են դեպի հանք ու Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհները։