Երգիչ Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն», ոստիկանություն է հրավիրվել

Ոստիկանությունից հաստատեց լուրը, որ «Սպիտակցի Հայկոն» բաժին է հրավիրվել պարզաբանում տալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երեկ ՀՀ ոստիկանություն է հրավիրվել երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ «Սպիտակցի Հայկոն». լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։ 

«Հայկ Ղևոնդյանը ոստիկանություն է հրավիրվել պարզաբանում տալու համար»,–ասացին ոստիկանությունից։

Արամեն ՌԴ–ում է. երգիչը մեկնաբանել է ընտանիքի հետ արտագաղթելու լուրը

Իսկ թե ինչ դեպքի առնչությամբ պետք է երգիչը բացատրություն տար` մանրամասներ չհայտնեցին։

Նշենք, որ երգիչը հաճախ է սկանդալների կիզակետում հայտնվում. դեռ նախորդ տարի նրան մեղադրանք էր առաջադրվել մի կնոջ վրաերթի ենթարկելու համար։

Հիշեցնենք` 2018-ի դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում. վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Նա զանգել էր շտապօգնություն և փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, բայց կնոջը երկրորդ անգամ վրաերթի էր ենթարկել «Սպիտակցի Հայկոն» իր ավտոմեքենայով։

Ֆրանսահայ երգիչն ամեն երեկո երգում է մեկուսացած ֆրանսիացիների համար. տեսանյութ

Իսկ 2019-ի ապրիլի 20-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել` «Սպիտակցի Հայկոյի» մասնակցությամբ ծեծկռտուքների կադրերով։