Եկեղեցին, ընտանիքը և մանկությունն օրենքով կպաշտպանվեն. նախագիծը մշակման փուլում է

Հեղինակը «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունն է, որի համակարգող խումբը բաղկացած է վեց անդամից։ Նրանց թվում է անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ Հայ առաքելական եկեղեցուն, ընտանիքը և մանկությունը պաշտպանող օրենքի նախագիծ կներկայացվի ԱԺ։ Տեղեկությունը հայտնում են նախագծի հեղինակները՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամները։ Նրանց խոսքով՝ նախագիծը կազմելուց հետո այն կդրվի հանրային քննարկման, իսկ հետո ստորագրահավաքի միջոցով կներկայացվի իրավասու մարմիններինն։

Նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահ և այս նախաձեռնության միջոցով փորձելու է օգնել նաև քաղաքական իշխանությանը՝ չեզոքացնելու հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը»,- գրված է հաղորդագրության մեջ։

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբը բաղկացած է վեց անդամից։ Նրանց թվում է անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Մյուս անդամներն են՝ իրավաբաններ Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը։ Նախաձեռնությունը բաց է ցանկացած անհատի, հասարակական կամ քաղաքական ուժի համար։