ՌԴ քաղաքացիներին հայկական համարանիշներ տրամադրելու գործընթացը իրավաչափ է․ ՃՈ

Եթե ռուսաստանցի ավտոսեփականատերերը որոշեն դատարան դիմել, նրանք կարող են դա անել ՀՀ օրենսդրության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանի քաղաքացիներին հայկական համարանիշներ տրամադրելու գործընթացը իրավաչափ է եղել․ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:

Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ

Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիները՝հայկական համարանիշներով մեքենաների սեփականատերերը բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ խնդրելով լուծել խնդիրը, որն առաջացել էր Ռուսաստանում այդ մեքենաների օգտագործման կանոնների խստացման պատճառով:

«Մինչև 01.01.20 գործող օրենսդրության համաձայն ՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվել է անձնագիր (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ)՝ գրանցման վայրի մասին(ժամանակավոր հաշվառում կամ փաստացի բնակեցում)տեղեկանքի հետ միասին, եթե այդ տեղեկությունը բացակայում է փաստաթղթերում: Այսինքն՝ ճանապարհային ոստիկանության կողմից ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության մասին տեղեկանքի ներկայացումը համարվում էր օրինաչափ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոշուկայի տարածք է փնտրում. մայթեզրերի «շուկան» կվերացվի

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից այդ գործընթացի բողոքարկմանը, ապա նրանք կարող են դա անել ՀՀ օրենսդրության շրջանակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում դեռևս վերջերս գնված և Ռուսաստան ներմուծված  տրանսպորտային միջոցները գլխացավանք են դարձել սեփականատերերի համար.նրանցից հիմա մաքսային փաստաթուղթ են պահանջում։ Իսկ Ռուսաստանում այն ստանալու համար անհրաժեշտ է հաճախ մեքենայի արժեքը գերազանցող գումար վճարել. մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի հոդվածում:

Հայկական համարանիշներով ավտոմեքենաների ռուսաստանցի վարորդները բաց նամակ են հղել Փաշինյանին

Հիշեցնենք՝ մինչև 2020 թ-ը Հայաստանն օգտվում էր ներմուծվող մեքենաների համար ազգային մաքսատուրքերի ժամանակավոր պահպանումից։ Այդ տուրքերը զգալիորեն ցածր էին եվրասիական տուրքերից, ինչի հետևանքով Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիները զանգվածաբար մարդատար ավտոմեքենաներ էին գնում Հայաստանում։ Միության երկրներից մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառվել մնացած բոլոր երկրներում։ Նման ավտոմոբիլային բումի գագաթնակետը եղավ 2018-2020 թվականներին: Այս ընթացքում, ըստ որոշ տվյալների՝ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 300 հազար մեքենա: