«Pizza Hut» պիցցերիաների ցանցը կկորցնի արագ սննդի 300 օբյեկտ. տեսանյութ

Հանրահայտ ընկերության օբյեկտները սնանկացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Sputnik

«Pizza Hut» արագ սննդի ցանցի մոտ 300 օբյեկտ կփակվեն ԱՄՆ-ի խոշորագույն ֆրանչայզինգ-բրենդի սնանկացման մասին հայտարարությունից հետո։

Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց

Հայտնում են, որ չնայած բոլոր ջանքերին՝ ֆրանչայզինգը չի կարողացել փակել 1 միլիարդ դոլար պարտքը և հուլիսին սնանկության մասին դիմում է ներկայացրել։ Ընկերությունը մտադիր է նաև վաճառել 927 ռեստորան՝ ի լրումն այն 300-ի, որոնք կփակվեն, ինչը կազմում է ԱՄՆ-ի ռեստորանների ընդհանուր թվի մոտ մեկ հինգերորդը։

Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա

Ըստ տեղեկությունների՝ պիցցերիաների ցանցը դադարել է սպասարկող ռեստորան լինել։ Վերջին տարիներին զբաղվում էր սննդի առաքման առաջխաղացմամբ։

Նավթային կոլապս. խոշոր ընկերությունները սնանկացման հայտեր են ներկայացում