Նազիկ Ամիրյանն առողջ է, բայց ներկա չէր նիստին. դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ քրեական գործով նիստին դատավորն ասել է, որ Ամիրյանին ծանուցեն հաջորդ նիստին ներկա գտնվելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Նիստին Ամիրյանը ներկա չէր։

Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին

«Ամիրյանի` դատական նիստին ներկա չգտնվելու հանգամանքը պայմանավորված է կորոնավիրուսով։ Ուստի միջնորդում ենք նիստը հետաձգել մինչև արտակարգ դրության ավարտը»,–ասաց Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Գործով դատախազներն նշեցին, որ հիմնավոր չէ արտակարգ դրությունը պատճառ բերել նիստերին ներկա չլինելու համար։ Ըստ դատախազի` այժմ դատական գործերն արդեն իսկ բնականոն հունով ընթանում են, և, եթե խոսքը գնար սահմանափակումների շրջանում նիստերին ներկա չլինելուն, ապա այլ հարց կլիներ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հետաքրքրվեց` արդյո՞ք Ամիրյանն առողջ է, ինչին ի պատասխան պաշտպանը վստահեցրեց՝ այո։ Դատավորն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում հնարավոր չէ նիստն անցկացնել, ուստի այն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 12-ը։

Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը

Մարտիրոսյանի խոսքով` կարող է իրավաչափ չդիտվել այն, որ ամբաստանյալը ներկա չէ նիստին զուտ այն պատճառով, որ արտակարգ դրություն է հայտարարված, բայց նա առողջական խնդիրներ չունի։ Նա փոխանցեց ծանուցել Ամիրյանին` հաջորդ նիստին ներկայանալու։

Ի դեպ, սեպտեմբերի 22-ին նշանակվել է նաև Մանվել Գրիգորյանի դեմ դատական նիստը։

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հայտարարության` Նազիկ Ամիրյանն իր կազմակերպած մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի` առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը։

Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Մանվել Գրիգորյանի և նրա փաստաբանների հետ