Նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին կամավոր ինքնամեկուսացման գնալ

Արայիկ Հարությունյանի խոսքով` շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման գնալ։

Բուհերը նույնպես վերաբացվում են. ովքե՞ր դասի կգնան սեպտեմբերի 1-ին

«Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում։ Դա առավելագույնս կկտրի համավարակի տարածման շղթաները»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:

Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են

Հիշեցնենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար։