Անհավանական և թանկարժեք. ի՞նչ են նվիրում համաշխարհային աստղերն իրենց բալիկներին

Մայքլ  Ջեքսոնի հանրահայտ սև թավշյա բաճկոնից մինչև ադամանդներով զարդարված «Բարբի» տիկնիկ։ Համաշխարհային աստղերը շռայլ գնումներով երես են տալիս իրենց երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Համաշխարհային աստղերն իրենց երեխաներին հաճախ են թանկարժեք նվերներ մատուցում։ Luxury Launches կայքը ներկայացրել է աստղերի ամենաթանկարժեք ու անհավանական նվերները, որոնք նրանք երբևէ գնել են իրենց երեխաների համար:

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու  ռեփեր Քանյե Ուեսթն իրենց առաջնեկին՝  Նորթին, Սուրբծննդյան տոնին նվիրել են Մայքլ Ջեքսոնի հանրայատ սև թավշյա բաճկոնը, որն արժե 65 000 դոլար:

​Քիմ Քարդաշյանի քույրը` միլիարդատեր Քայլի Ջեները դստեր մեկամյակի կապակցությամբ նրան մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի է նվիրել:

 

Ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, կնոջ`Վիկտորյայի հետ 2014թ. իրենց դստեր՝ Հարփեր Բեքհեմի համար գնել են Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Դեմիեն Հերսթի՝  760 000 դոլար արժողությամբ ստեղծագործությունը:

Երկու մետր բարձրությամբ կտավը, որի վրա թիթեռներ են պատկերված, կախված է իննամյա Հարփերի ննջասենյակում:

Ինչպես են սպասում տանը. Գալկինը ցույց է տվել, թե ինչ անակնկալ է պատրաստել իր համար կինը

Բեյոնսեն և Ջեյ Զին իրենց դստեր՝ Բլյու Այվիի ծննդյան կապակցությամբ ադամանդներով զարդարված «Բարբի» տիկնիկ են նվիրել: Տիկնիկն արժե 80 000  դոլար: