«Վատ չէ». Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Լճաշենում ծանոթացավ տեղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, արհեստավորների աշխատավարձին և համայնքի կյանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում է։ Նա ծանոթացավ գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին:

Վարչապետը շրջեց նորոգվող մանկապարտեզի բոլոր սենյակներով։ Նրան ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյանը։

Փաշինյանը մանկապարտեզը վերանորոգող արհեստավորներից հարցրեց, թե ինչքան աշխատավարձ են ստանում։ Արհեստավորներից մեկն ասաց, որը աշխատավարձը գործարքային է,աշխատում են շաբաթը 6 օր, բայց որ լավ են աշխատում օրական 10.000-12.000 դրամ կազմում է։

«Վատ չի, եթե 12.000 դրամ ստանում եք»,– ասաց Փաշինյանը։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Մանկապարտեզից դուրս գալուց հետո, երեխաները շրջապատեցին վարչապետին, որպեսզի լուսանկարվեին։ Առանձին սելֆիի սիրահարներին դիմելով` վարչապետը կատակեց. «Մեկ է` դիմակով ենք, չենք երևում»։

Հիշեցնենք` ամիսներ առաջ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով` Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, օրինակ` Տավուշի գյուղերում աշխատում են արտասահմանցիներ։

Վարչապետի խոսքով`գործատուն` «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը, պարզաբանել էր, որ խնդիրը նոր չէ. հայաստանյան գյուղերում մարդիկ աշխատանք չունեն, բայց աշխատելու առաջարկը չեն ընդունում։

Վարչապետը հայտնեց նաև, որ իր հիշատակած օտարերկրացիները Տավուշում օրական 5000 դրամ են ստանում։ Նրա խոսքով` ընկերության աշխատակիցն ասել է, թե իրենք անգամ 8-10 հազար դրամ օրավարձով չեն կարողանում տեղում աշխատողներ գտնել։

Ինչ ցանես, այն կհնձես. ի՞նչ ցորեն է ցանելու գյուղացին առաջիկա աշնանը

Այդուհադերձ, Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ինքը բառացի փոխանցում է այն, ինչ իրեն հայտնել է գործարարը և անձամբ չի ստուգել այդ տեղեկությունը։