Նորքում երիտասարդ աղջկա` խեղդամահ արված դի է հայտնաբերվել

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր, ժամը 15։00–ի շրջակայքում ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Առաջին դիահերձարանը պատրաստ է. վտանգավոր վարակներից մահացածներին կհերձեն այլ վայրում

«Նորքի Հովսեփյան 95 հասցեում հայտնաբերվել է կնոջ դի։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում են»,–ասացին ոստիկանությունից։

Shamshyan.com–ի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում` ձորակի մոտ, հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը)։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Մահվան նոր դեպքեր ՀՀ–ում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 45-ամյա տղամարդ է