ՌԱԴԻՈ

Ի՞նչ է պետք անել վարակներից պաշտպանվելու համար. Գայանե Շահխաթունու խորհուրդները

Սննդաբան Գայանե Շահխաթունին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի պայմաններում մարդկանց սննդակարգի առանձնահատկություններին և մասնագիտական խորհուրդներ տվել։
Sputnik
Ի՞նչ է պետք անել վարակներից պաշտպանվելու համար. Գայանե Շահխաթունու խորհուրդները

Գայանե Շահխաթունու դիտարկմամբ` համաճարակների պարագայում սննդակարգին վերաբերող խորհուրդներն ավելի մասնագիտական են, որովհետև իմունիտետի կայունացումը սերտ կապ ունի սննդի հետ, այսինքն` վատ սնվող մարդկանց մոտ իմունիտետը, բնականաբար, ցածր է։

«Մեր ազգը չի սիրում ջուր խմել, այնինչ այս պայմաններում անհրաժեշտ է շատ հեղուկ ընդունել։ Ջրի պակասը պրոլոկացիա է, որպեսզի օրգանիզմում տոկսիկ վիճակ առաջանա և տոկսինների հեռացումը դժվարանա։ Հատկապես ամառային շրջանում, երբ օրգանիզմից շատ է ջուր գոլորշիանում, և բջիջները դրանից տուժում են, պետք է 30 տոկոսով ավելացնել ջրի ընդունման քանակը մնացած սեզոնների համեմատ։ Դա պաշտպանական առաջին միջոցն է ցանկացած համաճարակի ժամանակ»,– Sputnik Արմենիային ասաց սննդաբանը։

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

Շահխաթունին հորդորում է` հատկապես բանջարեղենն ուտել բնական վիճակում, որպեսզի օրգանիզմն այս սեզոնին վիտամիններով հարստանա և հետագա ամիսները դիմավորի կայուն դիմադրողականությամբ։ Ըստ նրա` օրգանիզմի համար շատ լավ է հատկապես կանաչ բանջարեղենն աղցանների տեսքով կամ քիչ վերամշակված։ Սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել բարձր որակի ձեթ և յուղ, գերադասելի է առանց ջերմային մշակման։

«Խորհուրդ կտամ մրգերն առանձնապես չչարաշահել, որովհետև դրանցում շատ է հիմնականում գյուկոզան։ Սննդակարգը կարելի է սահմանել հետևյալ կերպ` բանջարեղեն 80 տոկոս, միրգ` 20 տոկոս։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել պահածոյացված սննդին և հնարավորինս խուսափել դրանից։ Օգտագործեք ամեն ինչ թարմ վիճակում»,– նշեց սննդաբանը։

Շահխաթունու խոսքով` վերջին շրջանում մարդիկ գերադասում են առողջ սննդակարգը, մինչդեռ քսան տարի առաջ մարդիկ առողջ սնվելու մասին անգամ պատկերացում չունին, նույնիսկ կատակում էին մասնագետների խորհուրդների կապակցությամբ։ Ըստ նրա` իրավիճակը փոխվել է, քաղաքացիները սկսել են ավելի հաճախ խորհուրդ հարցնել սննդաբաններից, մասնագետ բժիշկներից, խորհրդատվությունը զգալիորեն ակտիվացել է։

Որ քաղցրավենիքն է առավել վտանգավորները. բժիշկ-սննդաբանի խորհուրդը