Անձրևները միայն մեկ օրով կհեռանան. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը մե՛կ կբարձրանա, մե՛կ կիջնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է կարկուտ:

Հայաստանը համավարակի պատճառով զրկվել է միլիոններից. թվերն ավելի քան խոսուն են

Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Անձրևները միայն մեկ օրով կհեռանան. եղանակի տեսություն

Երևան քաղաքում օգոստոսի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում

Մայրաքաղաքում օգոստոսի 17–ի գիշերը կգրանցվի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +27...+29 աստիճան։