Բուհերը նույնպես վերաբացվում են. ովքե՞ր դասի կգնան սեպտեմբերի 1-ին

Նախարարը հիշեցրել է, որ դասապրոցեսի անընդհատության ապահովման համար կարևոր է հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Բուհերը նույնպես կբացեն դռները։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են

«Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից»,- գրել է նախարարն ու հավելել, որ մյուս կուրսերի ուսանողների համար դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

Բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Նախարարի տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացվել բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում։ Մանրամասները կհրապարակվեն բուհերի կայքերում։

Ուսումնական տարին վերսկսելու 3 սցենար է քննարկվել. ԿԳՄՍՆ

Նախարարը հիշեցրել է, որ դասապրոցեսի անընդհատության ապահովման համար կարևոր է հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը: Նա ընդգծել է՝ եթե կանոններին պատշաճ չպահպանվեն, նոր սահմանափակումներն անխուսափելի են: