Սանկտ Պետերբուրգում տղամարդը վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ապա սեղմել նրա ձեռքը մեքենայի պատուհանի ապակիով և մոտ 700 մետր քարշ տվել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, Ադմիրալտեյսկի շրջանում:
ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են BMW 730 ավտոմեքենան և պարզել, որ մեքենայի համարանիշներն անվավեր են։ Մինչ ոստիկանները ստուգում էին վարորդի փաստաթղթերը, վարորդի նստատեղը զբաղեցրել է ուղևորն ու գործի գցել շարժիչը։
Տեսուչներից մեկը՝ ոստիկանության 38-ամյա լեյտենանտը, փորձել է կանգնեցնել մեքենան։ Սակայն չարագործը վրաերթի է ենթարկել նրան, ապա մոտ 700 մետր քարշ տվել՝ ոստիկանի ձեռքը սեղմելով վարորդական դռան ապակիով։ Դրանից հետո տղամարդը դիմել է փախուստի։ Տեսուչին բժշկական օգնություն է ցուցաբերվել, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Նշվում է, որ տղամարդը, նախնական տվյալներով, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Չարագործը ձերբակալված է։ Նա Արխանգելսկի մարզի 36-ամյա բնակիչ է, որն ավելի վաղ դատապարտվել էր դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը հանգեցրել էր մահվան։
Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ավելի վաղ դատվածություն է ունեցել նաև ավտոմեքենայի վարորդը։