Եթովպիայի խոշոր հեռուստաալիքներից մեկը Հայաստանի մասին հաղորդումների շարք է ցուցադրել

Հայ համայնքի ներկայացուցիչները պատմել են հայկական խոհանոցի, արվեստի և մշակույթի մասին, ինչպես նաև ներկայացրել հետաքրքիր պատմություններ համայնքի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Եթովպական խոշոր հեռուստաալիքներից մեկով Հայաստանի և հայ–եթովպական պատմական հարաբերությունների մասին եռաշար հաղորդում է եթեր հեռարձակվել։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հաղորդաշարը պատրաստվել է ՀՀ դեսպանության և «Eshi Media and Communication» ընկերության կողմից` Ադիս Աբեբայի հայ համայնքի մասնակցությամբ։

Այբուբենների նմանություն, Կոմիտասի ազդեցություն, հոգևոր կապեր. հայկական հետքը Եթովպիայում

Հուլիսի 23-ին, օգոստոսի 6-ին և 13-ին Եթովպիայի «EBS» հեռուստաընկերության եթերում պատմվել է Հայաստանի, Եթովպիայում հայ համայնքի և ՀՀ դեսպանության մասին։

«Հաղորդման մաս կազմող հարցազրույցի ընթացքում Եթովպիայում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Արտեմ Ազնաուրյանը ներկայացրել է հայ-եթովպական պատմական կապերը, երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններն ու ավանդույթները, հայ համայնքի դերը Եթովպիայի պատմության մեջ, Եթովպիայում հայկական ժառանգությունը, հայ-եթովպական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Ադիս Աբեբայում Հայաստանի դեսպանության առաջիկա ծրագրերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին օրհներգը ստեղծեց ու կապիտան դարձավ

Ծրագրին մասնակցող հայ համայնքի ներկայացուցիչները պատմել են հայկական խոհանոցի, արվեստի և մշակույթի մասին, ինչպես նաև ներկայացրելն համայնքին վերաբերող հետաքրքիր պատմություններ: Հաղորդման շրջանակներում ցուցադրվել է նաև Հայաստանը ներկայացնող տեսաշար։