Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Օգոստոսի 15-ին նշվում է Կապան քաղաքի օրը։ Չնայած համավարակին, քաղաքում միջոցառումներ են կազմակերպվելու` ներառյալ ռոք, դասական և ժողովրդական երաժշտության համերգներ։ Միջոցառումներին կարելի է հետևել Կապանի քաղաքապետարանի էջում։ Իսկ մենք կպատմենք այդ բացառիկ քաղաքի մասին։
Sputnik

Եթե դուք կամ ձեր մտերիմները ծագումով Կապանից չեք, ապա դժվար թե եղած լինեք Հայաստանի հարավում գտնվող այս գեղեցիկ քաղաքում։ Եվ դա հասկանալի է․ Երևանից Կապան գրեթե 7 ժամվա ճանապարհ է, անգամ Թբիլիսին ու Ստեփանակերտն ավելի մոտ են։ Սակայն արժե էներգիա և ժամանակ ծախսել ճանապարհի վրա, քանի որ Կապանը վայրի բնության, խորհրդային ճարտարապետության և երիտասարդական զբաղմունքների հազվագյուտ համադրություն է։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Եթե որոշել եք այցելել Կապան, ապա Sputnik Արմենիան կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ կարելի է տեսնել այդ քաղաքում։ Հայաստանը վանքերի ու եկեղեցիների երկիր է, և երբեմն թվում է, թե այստեղ տեսնելու այլ բան չկա։ Այդ կարծրատիպը կոտրելու համար մենք կխոսենք Կապանի տեսարժան վայրերի մասին՝ առանց վանքերի։

Ողջի և Վաչագան գետերը

Քաղաքի ճիշտ կենտրոնով երկու գետ է հոսում․ մեծը Ողջին է, փոքրը՝ Վաչագանը։ Խորհրդային Միության ժամանակներից դրանց վրա տասնյակ գեղեցիկ կամուրջներ են մնացել։ Գետերի շնորհիվ տարվա բոլոր եղանակներին կլիման մեղմ է, ամռանը սոսկալի շոգ չի լինում, ինչպես Երևանում, ձմռանն էլ չի լինում Գյումրու աննկարագրելի ցուրտը։

Ամենուր կարելի է տեսնել ձկնորսությամբ զբաղվող մարդկանց։ Ընդ որում՝ ոչ միայն մեծերի, այլև երեխաների։ Դպրոցական տարիքի տղաները վերցնում են հայրիկների ու պապիկների կարթերն ու գնում ձկնորսության։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Հետաքրքիր է, որ Կապանում շատ կատուներ կան։ Քաղաքում թափառող շներ հազվադեպ են հանդիպում, իսկ այ կատուներն այստեղ բառացիորեն ամենուր են։ Բանն այն է, որ կապանցիներն այս փափկամազիկների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Եթե կատուն մոտեցավ ձկնորսին, լավ նշան է, պետք է նրան անպայման ձուկ տալ։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Մեջբերում՝ ուղիղ Կապանից

«Հենց նոր երկու մանրաձուկ բռնեցի ու երկուսն էլ տվեցի կատվին,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց ձկնորսը,-ստացվում է, որ տան համար դեռ ոչինչ չեմ բռնել։ Բայց ամեն բան դեռ առջևում է»։

Գարեգին Նժդեհի համալիրն ու լիճը

2001թ-ին Կապան քաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ «Կարապետի գյոլի» (լճի) կողքին կառուցեցին Զանգեզուրի պահապան, զորահրամանատար Գարեգին Նժդեհի հուշարձանը, որի հեղինակներն են Գևորգ Գևորգյանը և Ռոբերտ Բալայանը։ Հուշարձանը «նայում է» Խուստուփ լեռանը, որի ստորոտին թաղված է Նժդեհը։ Ամեն տարի Նժդեհի հետևորդներն այստեղ ուխտագնացություն են կազմակերպում և բարձրանում Խուստուփ։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Նժդեհի մի ձեռքում սուր է, մյուսում՝ գիրք։ Կողքին չորս արծիվ է քանդակված, որոնք խորհրդանշում են նրա մարտիկներին։ Ցորենի հասկը ազգի ծաղկունքն է, զանգը՝ պայքարի կոչնակը։ Համալիրը եզրափակում է Երկիրը խորհրդանշող գունդը։ Որպես լրացում ցուցատախտակների վրա մեջբերումներ են Գարեգին Նժդեհի գրքից։

50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ

«Լուսաբաղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, շինարարել է գիրքը ձեռքին», «Նա է միշտ հաղթում, որն իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը», «Մարդն ամենակարող է, երբ գիտակցում է իր մեջ թաքնված ուժի ծովացումը», «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»,-սրանք հուշարձանի շուրջ դրված ցուցատախտակների մեջբերումներից միայն մի քանիսն են։

Հուշարձանի կողքին կարելի է հիանալ Կարապետի լճով կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, «Նժդեհի լճով»։ Լճի շրջակայքում գրեթե միշտ կարելի է հանդիպել զբոսախնջույքի եկած երիտասարդների։

«Իմ աշակերտներն անգիր գիտեն Նժդեհի բոլոր մեջբերումները․ ցուցատախտակների վրա նրա տողերից լավագույններն են։ Անպայման կարդացեք բոլորը, չեք փոշմանի»,-մեզ հետ զրույցում ասաց տեղի դպրոցներից մեկի պատմության ուսուցչուհին։

Առավել երիտասարդական, առավել գրավիչ

Կապանը հետամնաց քաղաք չի եղել ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ հիմա։ Միայն նայեք Կապանի խորհրդային արձաններին․ աղջիկների այդքան բաց քանդակներ անգամ Երևանում չկային։ Ներկա պահին քաղաքում մոտ 42 հազար մարդ է ապրում, մեծ մասը երիտասարդներ են։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում
Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Քաղաքում երիտասարդների սիրած վայրը «Մառլիս» փաբն է, որն այդպես են կոչել հռչակավոր ռեգգի երգիչ Բոբ Մառլիի պատվին։ Փաբի հիմնադիր Տիգրան Աղասյանը Հունաստանում է սովորել և որոշել է ժամանակակից ոգին բերել նաև հայրենի Կապան։ Փաբում հավաքվում են ոչ միայն տեղի բնակիչներն ու այլ քաղաքներից եկած հյուրերը, այլև զբոսաշրջիկները։

«Հետաքրքիր է, որ ամռանը մարդիկ ավելի հազվադեպ են փաբ գալիս, քան աշնանն ու ձմռանը։ Նախքան համավարակն այստեղ մինի-համերգներ ու երեկույթներ էին կազմակերպվում,-ասում է փաբի հիմնադիր Տիգրան Աղասյանը։

Նա հավատում է, որ կյանքը կրկին կվերադառնա նախկին հուն, ինչպես համավարակից առաջ էր։

Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում

Բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, Կապանի երիտասարդության համար զվարճանքի նոր վայր է բացվել՝ զիփլայնը։ Սա տարածաշրջանի ամենաերկար զիփլայնն է․ սկզբնակետից մինչև վերջնակետ ավելի քան հազար մետր է։ Էքստրիմի սիրահարներն այսպիսով, կարող են օդում գտնվել գրեթե մեկ րոպե և թռիչքի ժամանակ տեսնել շինությունները, գետերն ու լեռները։

Ի դեպ, ասում են, որ Կապանում արդեն իսկ քննարկում են զիփլայնի երկրորդ նախագիծը։ Նախատեսվում է, որ երկրորդ գիծը կանցնի Կապանի անտառների վրայով։

Ադբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը