Օդային տարածքը վերահսկող ռուսական համակարգերը Սև ծովի չեզոք ջրերի երկնքում Ռուսաստանի պետական սահմանին մոտեցող օդային թիրախ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից օդ է բարձրացել Սու-27 կործանիչը: Ռուսական օդանավը մոտեցել է թիրախին՝ պահպանելով անվտանգ հեռավորություն և նույնականացրել է այն որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E Aries ռադիոտեխնիկական հետախուզության ինքնաթիռ։
Ռուսական կործանիչներն ամերիկյան ինքնաթիռ են որսացել Ճապոնական ծովի վրա
Երբ ամերիկյան հետախույզը ռուսական պետական սահմանից հետ է դարձել, Սու-27-ը վերադարձել է տեղակայման վայր։ Սահմանի խախտում տեղի չի ունեցել։
Սու-27-ի թռիչքն իրականացվել է Օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան։
Սու-27-երը Բալթիկ ծովում ամերիկյան ռմբակոծիչներ են որսացել. տեսանյութ