Օդի ջերմաստիճանը կշարունակի իջնել. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության որոշ մարզերում տեղումներ կդիտվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո  շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

ՀՀ կառավարությունը լիբանանահայերին ընդունելու համար հատուկ փաթեթ է մշակում. Սինանյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը կշարունակի իջնել. եղանակի տեսություն

Երևան քաղաքում օգոստոսի 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին

Մայրաքաղաքում օգոստոսի 15–ի գիշերը կգրանցվի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29...+31 աստիճանի։