Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 68 տարեկան է

Վերջին մեկ օրում մահացածներից երեքը վարակված են եղել կորոնավիրուսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի– Sputnik.Հայաստանում կորոնավիրուսը ևս երեք մարդու կյանք է խլել։

«Պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41495-ի։