ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հալեպում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ճանաչված բժիշկ Ջանի Հաթդաթը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»:
«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են առողջապահական ոլորտի 55 աշխատակիցներ` բժիշկներ և հիվանդապահներ։ Ուրբաթ օրը մահացել են 5 բժիշկ, այդ թվում` հալեպահայ բժիշկ Ջանի Հաթդաթը»,–գրված է պարբերականի կայքում:
Կորոնավիրուսից մահացել է հալեպահայ բժիշկ Ջանի Հաթդաթը
Աղբյուրի փոխանցմամբ` Հալեպում կորոնավիրուսով վարակվածության դեպքներն ավելանում են:
Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 1500–ի սահմանը։ Համավարակային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ Հալեպում:
Սիրիահայ բժշկին շատ լավ գիտեին նաև Հայաստանում։ Նա բազմաթիվ բարեգործական վիրահատություններ է անցկացրել մեր երկրում։