Հայաստանից Ռուսաստան են մեկնել ևս 183 քաղաքացիներ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից Ռուսաստան է մեկնել 4885 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել ևս 183 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում այսօր`օգոստոսի 15–ին, իրականացվել է երկու չարտերային չվերթ` Երևան-Միներալնիե Վոդի և Երևան-Եկատերինբուրգ ուղղություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 4885 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։

Ինչ թռիչքներ կիրականացվեն առաջիկա օրերին. քաղավիացիան ցանկ է հրապարակել