Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա

Վթարի հետևանքով 5 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է բնակելի տան քարե պարսպին ու փլուզել այն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով նաև երեխաներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 16։30-ի սահմանում, Այգևան գյուղի սկզբնամասում։ Բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2 տարեկան Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։

Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ

Վթարի հետևանքով «Mercedes»-ը բախվել է բնակելի տան քարե պարսպին ու փլուզել այն։

Ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից ևս մեկը՝ 29-ամյա երիտասարդը, մահացել է