Տիգրան Խաչատրյանի նկատմամբ տուգանքի արձանագրություն է կազմվել

Նույնիսկ մի քանի վայրկյան տևած խախտումը էկոնոմիկայի նախարարին չի ազատի պատասխանատվությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ էր մտել առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատել էր բացակայությունը, ներողություն խնդրել ու վերադարձել բժշկական դիմակով։

Նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը հայտնում է, որ ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմել է կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

«Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության հետևանքով տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 276 -ով և հասել 41 299-ի