Օղի թորողները. առանց թույլտվության խմիչք են արտադրել ու սպառել

Կոտայքի և Արարատի մարզերում առանց 15 մլն արժողությամբ պետտուրքը վճարելու օղի են թորել և վաճառել։
Sputnik

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր։

«Վայոց Ձորի անտառտնտեսության» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Անհատ ձեռնարկատերը ՀՀ ֆինանսների նախարարությունից ձեռք է բերել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա։ Դրա տարեկան տուրքը կազմում է 50 000 դրամ։ Տղամարդը չի ստացել էկոնոմիկայի նախարարությունից տրվող տարեկան 15 մլն դրամ արժողությամբ պետտուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել մարզերի, ինչպես և Երևանի մի շարք վաճառակետերում, որոնցից 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս։

Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, չունենալով էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող թույլտվությունը, օղի է սկսել թորել։

Ապօրինի թորված օղու 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է դարձյալ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։

«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել