Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Հովք գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Այստեղ հազվադեպ են լսվում հակառակորդի կրակոցները, այն էլ միայն գիշերվա խոր լռության մեջ։ Ի՞նչ է պետք մարդկանց, որոնք ունեն այն, ինչն այդքան անհրաժեշտ է մյուսներին։
Sputnik

Բոլորովին վերջերս` հուլիսին, հայ–ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրացման ժամանակ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկնեց Տավուշի սահմանամերձ գյուղեր ու զրուցեց Չինարիի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի ու Մովսեսի բնակիչների հետ։ Նրանց բոլորին միավորում էր խաղաղության երազանքը։

«Պատերազմից չենք վախենում, բայց ուզում ենք իմանալ` օրը ոնց կսկսվի, ոնց կվերջանա։ Մեզ վրա կրակող հակառակորդի համար մեկ է` օր կլինի, թե գիշեր...», – խոստովանում էին մեր զրուցակիցները։

Սահմանամերձ գյուղերի բնակիչների օրը կախված է սահմանին տիրող իրավիճակից. գյուղացիները բերքը հավաքում են միայն այն ժամանակ, երբ չեն կրակում, երեխաներին դպրոց են ուղարկում միայն այն ժամանակ, երբ չեն կրակում, հարսանիք են կազմակերպում, երբ չեն կրակում...

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Խաղաղությունը եղել ու մնում է սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց գլխավոր երազանքը։ Մենք որոշեցինք պարզել` ինչպիսին է Տավուշն առանց պատերազմի և ինչի կարիք ունեն սահմանից հեռու գտնվող գյուղերի բնակիչները։

Հովք գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Սա այն գյուղերից մեկն է, որը Արցախյան շարժումից առաջ բնակեցված էր ադրբեջանցիներով։ 90-ականների սկզբին նրանք սկսեցին լքել Հայաստանը, և հակառակը` հայերն այստեղ եկան խորհրդային Ադրբեջանից։ Ոմանք միմյանց հետ փոխանակեցին սահմանի մյուս կողմում գտնվող իրենց տները։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

Հովքի այսօրվա բոլոր բնակիչները հենց այդպես են հայտնվել գյուղում, և միայն մեկն է այստեղ ապրում, կարելի է ասել, ծնված օրվանից։ Գյուղի «բնիկ» հայի մասին կարող եք կարդալ այստեղ։ 

Հովքում ասում են, որ ադրբեջանցիներն այստեղից հեռանալուց առաջ իրենց բոլոր տրակտորները լիճն են գցել, բայց մինչ օրս էլ այդ մասին մանրամասն ոչինչ հայտնի չէ։

Հովքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Նրանք զբաղվում են անասնապահությամբ, լոբի, կաղամբ, եգիպտացորեն, սոխ, լոլիկ, վարունգ ու այլ բանջարեղեն են աճեցնում։ Այստեղ մարդիկ պատերազմը զգացել են սեփական մաշկի վրա։ Փախել են 90-ականների ազգամիջյան կոտորածից, բայց այսօր խաղաղ երկնքի տակ են ապրում։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

«Կրակոցների ձայները հազվադեպ են մեզ հասնում։ Եթե լսվում էլ են, խոր գիշերը, երբ գյուղում կյանքը մեռնում է։ Բոլորս անհանգիստ հետևում ենք սահմանի իրավիճակին։ Չէ՞ որ բոլորս հարևաններ ենք, եթե ինչ-որ մեկի վիճակը վատ է սահմանամերձ գյուղում, մենք դա զգում ենք», – ասում է գյուղապետ Գրիգոր Գևորգյանը։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները
Նրա հետ համաձայնում են նաև մյուս գյուղացիները. այո, այսօր գյուղի վրա արկեր չեն ընկնում, բայց սահմանի անկայուն վիճակը չի կարող նրանց անտարբեր թողնել։

«Մենք արդեն մի անգամ թողել ենք մեր տներն ու փախել Իջևան (Հովքը գտնվում է Իջևան քաղաքից քիչ հեռու)։ Ո՞նց կարելի է նորից էդ սարսափն ապրել։ Նորից փախնել, նոր տեղ գտնել, զրոյից սկսել...», – բարձրաձայն մտորում է գյուղացիներից մեկը։

Գյուղի բնակչուհի Նադյա Մամիկոնյանն ասում է, որ գյուղում իրեն և մյուս կանանց ամենից շատ գեղեցկության սրահն է պակասում։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները
«Ես ինձ ու սկեսրոջս հետևում եմ` ոնց կարողանում եմ։ Մենք շատ մաքրասեր ենք։ Բայց մի վարսավիրանոց չկա, ուր կարողանամ գնալ, մազերս կտրել», – ասում է նա։

Նույնն է ասում նաև նրա տարեց սկեսուրը. վատ չէր լինի միայն կանանց համար նախատեսված վայր լիներ, բայց մինչ այդ թող դեղատուն կառուցեն։

«Գյուղում դեղատուն չկա, մենակ մի խանութ է, որտեղ դեղերից քիչ բան կգտնես։ Չկա պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շտապ դեպքերի ժամանակ շտապօգնությունը Իջևանից է գալիս, մի ժամ տևում է, մինչև հասնում է, մեկ–մեկ էլ հրաժարվում է քարքարոտ ճանապարհով անցնել», – պատմում է կինը։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Հովքի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ վախենում է հարազատների համար։

«Հանկարծ լուրջ բան լինի, ու մարդը ճանապարհին չդիմանա։ Տեսել եք, չէ՞, ասֆալտ չկա, քարքարոտ ճանապարհ է։ Շտապօգնությունը կարող է հրաժարվել գյուղ մտնել, ու հիվանդին ստիպված կլինենք մեր ուժերով բուժկենտրոն տեղափոխել», – ասում է նա։

Աննան երեք երեխաների մայր է։ Մեր հարցին, թե ամենից շատ ինչի պակաս ունեն, ցույց է տալիս նախադպրոցական տարիքի ավագ որդուն, որն այդ պահին ցեխ է լցնում շշի մեջ։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները
«Երեխաները զբաղմունք չունեն, մանկապարտեզ չկա, ոչ մի կենտրոն չկա։ Ճանապարհները լավ վիճակում չեն, այնպես որ հեծանիվ քշելու մասին էլ կարելի է մոռանալ», – բողոքում է կինը։

Գյուղապետը ևս մատնանշում է գյուղի երկու հիմնական խնդիրները` վատ ճանապարհներ ու մշակութային կենտրոնի բացակայություն։

«Եթե ճանապարհն ասֆալտապատեն, շատ խնդիրներ կլուծվեն։ Մեր գյուղերում տներն իրարից հեռու են, բացի այդ, մարդիկ հաճախ ստիպված են լինում մարզկենտրոն (Իջևան) կամ Դիլիջան գնալ։ Գյուղը մշակութային կենտրոն չունի, որպեսզի մարդիկ կարողանան միասին հավաքվել, շփվել, միջոցառումներ կազմակերպել», – ավելացնում է Գրիգոր Գևորգյանը։

Ասում է` Երևանի լրագրողները հպարտությամբ էին գրում, որ Հովքում գազի խողովակներ են անցկացրել` լուծելով ջեռուցման խնդիրը։ Բայց պարզվեց` նրանք գազի կարիք այդքան էլ չունեին. շատերը հրաժարվում են, քանի որ առանց դրա էլ նորմալ ապրում են։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները
«Մեր գյուղի համար դա խնդիր չէ։ Մարդիկ լավ էլ յոլա են գնում, փայտ ու գոմաղբ են վառում։ Գազը շատ թանկ է բնակիչներից շատերի համար», – կարծում է Գևորգյանը։

Հովքում այսօր 400 մարդ է ապրում։ 2015 թվականին համայնքների խոշորացման արդյունքում գյուղը դարձավ Դիլիջան քաղաքի մի մասը։ Հովքից բացի, Դիլիջանի կազմում ընդգրկվեցին նաև Հաղարծին, Աղավնաձոր, Թեղուտ, Գոշ և Խաչարձան գյուղերը։

Անկախ դրանից, հովքեցիներից շատերը սովորաբար նախընտրում են ոչ թե Դիլիջան գնալ, այլ Իջևան, որը մի քանի կիլոմետր ավելի մոտ է գյուղին...

«Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել