Ինչի՞ մասին էր երազում Թինա Կանդելակին հղիության ընթացքում. հաղորդավարուհին անկեղծացել է

Հետևորդների կարծիքները բաժանվել են, ոմանք աջակցել են Թինա Կանդելակիին, մյուսները հակառակը՝ խորհուրդ են տվել գոհանալ ունեցածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր հետևորդներին պատմել է, որ միշտ երազել է կապույտ աչքեր ունենալ։

«Շատ վատ մաշկ ունի». Թինա Կանդելակին «տեղն է դրել» Սոբչակին՝ անհամ կատակի համար

«Ես ինստա-դիմակ եմ սարքել, և այն նվիրվում է իմ կյանքի մեծագույն սիրուն՝ իմ չքնաղ Մելանյային։ Ես ամբողջ կյանքում երազել եմ կապույտ աչքեր ունենալ, և երբ հասկացա, որ այդ երազանքը չի իրականանալու, ես հղիության ամբողջ ընթացքում աղոթում էի և ասում․ «Տեր Աստված, այնքան եմ ուզում, որ իմ աղջիկը կապույտ աչքերով ծնվի»»,-պատմել է Կանդելակին։

Նա նշել է, որ իր երազանքն իրականացել է և դուստրը՝ Մելանյան, կապուտաչյա է ծնվել։ Կանդելակին նշել է, որ նրա աչքերում խորտակվել կարելի է։

«Ֆիզկուլտուրայով մեկ օր չէ, որ պետք է զբաղվել»․ Կանդելակին ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը

«Ափսոս, որ ձայնը փոխող դիմակներ չկան»,-գրել է madi_loren-ը։ Օգտատերերից մեկն էլ նշել է, որ իր աչքերն էլ կապույտ են, մինչդեռ ինքն էլ երազում է շագանակագույնի մասին։

44-ամյա Կանդելակին գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնությունից երկու երեխա ունի։ Նրանք բաժանվել են 2010 թ․-ին։ 2014-ին Կանդելակին ամուսնացել է երկրորդ անգամ՝ գործարար Վասիլի Բրովկոյի հետ։