Հայաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 5 մարդ. ամենաերիտասարդը 69 տարեկան է

Կորոնավիրուսի հետևանքով մահացած 5 պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 5 դեպք։

«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նշենք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 276-ով և հասել 41 299–ի։